Ցեղասպանություն 100Քաղաքական

Էդ Նալբանդյան. Ցեղասպանության ճանաչումն անշրջելի գործընթաց է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամ է հանդես եկել։ 

«Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։

Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։

Ցուցադրել ավելի
Back to top button