ԿարևորՍպորտ

ՖԻՖԱ- ի կոնգրեսն անցնում է կոռուպցիոն սկանդալի ֆոնին. ՈՒԵՖԱ- ն սպառնում է լքել ՖԻՖԱ- ն

marlenahovsepyan

Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալի ֆոնին այսօր Ցյուրիխում տեղի է ունենում ՖԻՖԱ-ի կոնգրեսը, որի ընթացքում նաեւ կընտրվեն կազմակերպության նախագահը։ Պաշտոնին հավակնում են գործող ղեկավար Յոզեֆ Բլատերն ու Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնը, ով այժմ զբաղեցնում է կազմակերպության փոխնախագահի պաշտոնը:

Չորեքշաբթի ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան չինովնիկներ էին ձերբակալվել, որոնց թվում կազմակերպության փոխնախագահները: Ամերիկյան իրավապահ մարմինները նրանց մեղադրում են փողերի լվացման, կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ:

Այսօրվա հավաքի ժամանակ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ կոռուպցիոն սկանդալը, որում ներքաշված են առանձին պաշտոնյաներ, չփետք է ստվեր գցի կազմակերպության վրա: «Մենք թույլ չենք տա ՖԻՖԱ-ի անունը արատավորել»։

Նախօրեին, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձերբակալությունները անվանել էր ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի վերընտրությունը խոչըդոտելու փորձ: «Մենք գիտենք, թե ինչ ճնշումներ են գործադրվել Բլատտերի վրա՝ խափանելու ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում»,- ասել էր Պուտինը՝ ընդգծելով, որ սպորտն ու քաղաքականությունը չպետք է փոխկապակցված լինեն:

Իսկ ահա մեղադրող կողմը հայտարարում է ՖԻՖԱ-ում վերջին երկու տասնամյակում աշխարհի խաղերի անցկացման, մարքետինգային և հեռարձակման հետ կախված խոշորամասշտաբ կոռուպցիայի մասին: Շվեյացարիայի ոստիկանության և արդարադատության դաշնային դեպարտամենտը հայտարարել էր, որ քրեական գործեր են հարուցվել նաև 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման երկների ընտրության հետ կապված։ Ինչպես նշեցինք, 2018-ին դրանք կայանալու են Ռուսաստանում, իսկ 2022-ին՝ Կատարում:

ՈՒԵՖԱ- ի նախագահը Միշել Պլատինին հայտարարել է, որ Բլատերի վերընտրվելու դեպքում եվրոպական ասոցիացիան կքննարկվի բոլոր հնարավոր տարբերակները։ Եվրոպական ասոցիցաիան պաշտպանում է ալ Հուսեյնի թեկնածությունը։ «Եթե մենք չշահենք քվեարկությունը, ապա Բեռլինում՝ Չեմպիոնների լիգայի գեզրափակիչում, կհանդիպենք բոլոր գլխավոր քարտուղարների եւ նախագահների հետ։ Ընտրությունների արդյունքից կախված՝ մենք կտեսնենք՝ կմնա՞նք արդյոք գործադիր կոմիտեում»,- ասել է Պլատինին։

Ի դեպ՝ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՖԻՖԱ-ում իր աղբյուրին, նշել է, որ Յոզեֆ Բլատերն ունի վերընտրվելու ամեմամեծ հնարավորությունը։ «Ամենայն հավանականությամբ՝ նա քվեարկության երկրորդ փուլում կհավաքի 120-130 ձայն»:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Ցյուրիխում ՖԻՖԱ-ի համաժողովի բացման արարողության ժամանակ շեշտել է, որ կազմակերպությունը պետք է ամեն ինչ անի` կոռուպցիան իր շարքերից արմատախիլ անելու համար: «ՖԻՖԱ-ի համար տխուր և ծանր օրեր են սկսվել, բայց դրանք միևնույն ժամանակ շատ կարևոր օրեր են: Մենք գիտենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ցավագին կարող է լինել: ՖԻՖԱ-ն պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնի»,- Բախի խոսքերն է մեջբերել «The Guardian»-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button