

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակելու է հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահին Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիան շարունակելու է հավատարիմ մնալ ղարաբայան հակամարտության կարգավորման գործընթացում ստանձնած պարտավորություններին։ Այն արդեն երկար ժամանակ խոչընդոտում է կովկասյան տարածաշրջանի զարգացմանը: Ինչպես նշել եմ Ռիգայի գագաթաժաովի ժամանակ, ես կողմնակից եմ փոխվստահության հիման վրա Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը: Այդ տեսանկյունից մաղթում եմ, որպեսզի շուտափույթ մեկնարկեն ռազմավարական գործակցության նորոգման նպատակով բանակցությունները», իր ուղերձում նշել է Ֆրանսիայի նախագահը։