ՀասարակությունՑեղասպանություն 100

Տարհանել չի նշանակում վերացնել Սիրիայի հայկական համայնքը. Շահեն Կանդահարյան

annanazaryan
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով սփյուռքյան «Զարթոնք», «Ազդակ» և «Արարատ» թերթերը համատեղ հրատարակություն են թողարկել, ինչը Սփյուռքում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միասնական ջանքերի վկայությունն է, այսօր հայտարարել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

 

 

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանն այսօր ներկայացրել  է Սիրիայում վերջին շրջանում տիրող թեժ իրադրությունն ու նշել, որ անշուշտ այս անգամ ևս հայերի արտահոսք է եղել, մասնավորապես՝ Հալեպից։ Քանի որ միակ ելքը ցամաքային ճանապարհն է, հայերը տեղափոխվել են Լիբանան, որտեղից արդեն իրենց նախընտրած վայրեր:

Ստույգ տվյալներ հայտնի չեն, թե որքան հայ է տարհանվել վերջին շրջանում, սակայն իրավիճակի ավելի թեժացումը չի բացառվում։ Շահան Կանդահարյանը միաժամանակ ուրախությամբ նշում է, որ այս անգամ բարեբախտաբար զոհեր չկան, թեև ավերածություններն ահռելի են։

Տարհանել ամենևին չի նշանակում վերացնել Սիրիայի հայկական համայնքը։ Հայերի դուրս բերումը  պետք է ժամանակավոր բնույթ կրի, ասում է խմբագիրը։ «Ավելի կրիտիկական պահերին չեմ բացառում հայերի դուրս բերման հնարավորությունը, մենք խոսում ենք ամբողջ համայնքի ֆիզիկական գոյության մասին»:

Կանդահարյանը համոզված է, որ այսօր տեղի ունեցողը զուտ սիրիական խնդիր չէ, այլ՝ աշխարհաքաղաքական։ Ըստ «Ազդակի» խմբագիրը՝ նպատակը Մերձավոր Արեւելքի ապաքրիստոնեացումն է:

Back to top button