Միջազգային

Ռուսաստանին անհանգստացնում է ՆԱՏՕ- ի ՀՕՊ- ին միանալու Նորվեգիայի որոշումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կպատասխանի Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացմանը, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»: Գերատեսչությանն անհանգստացնում է համակարգերին միանալու նորվեգական իշխանությունների որոշումը.Նորվեգիայում ծրագրվում է փորձարկել ամերիկյան SM-3 հակահրթիռային համակարգեր:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն այսօր հայտարարել է, որ ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները որսալու ունակ հակահրթիռային պաշտպանության անսահմանափակ զարգացման պայմաններում  Մոսկվան կձեռնարկի համարժեք քայլեր:

Ռուսաստանի իշխանությունների անհանգստության պատճառ է դարձել Նորվեգիայի որոշումը՝ միանալու հակահրթիռային պաշտպանության համակարգին։ Մայիսի սկզբին նորվեգական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նորվեգական «Ֆրիտյոֆ Նանսեն» ֆրեգատն առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ  ղեկավարած At Sea Demonstration 2015 զորավարժություններին:

Դրանց, ըստ ռուսական կողմի, մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության ուժերը:

Ցուցադրել ավելի
Back to top button