Հասարակություն

Նախարարը բացառում է մանկատնից երեխաներին վարձով վերցնելը

lusinevasilyan

Աշխատանքի և սոցիալական հարցերի հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավորների այն հայտարարությանը, թե մանկատներից օրավարձով երեխաներ են վերցվում մուրացկանության մեջ ներգարվելու  համար, գրեթե բացառել է այդ հնարավորությունը և նշել, որ իրավապահները պետք է արձագաքնեն հայտարարությանը:

«Եթե որեւէ մեկն ունի կոնկրետ փաստ, շատ լավ կլինի, որ համագործակցի համապատասխան մարմինների հետ կոնկրետ փաստերով: Եթե որեւէ տեղեկատվություն կա՝ ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալու, որովհետեւ դա համարում եմ ամենավտանգավոր երեւույթը: Եթե այդպիսի բան հաստատվի, կլինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան՝ մեր հաստատություններում: Եթե չկան փաստեր, դրանց վերաբերյալ հայտարարություն անելը ես անթույլատրելի եմ համարում»,- ասել է նախարարը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

 

Ցուցադրել ավելի
Back to top button