Հասարակություն

Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է  Ղազախստանի Հանրապետություն՝  մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Նույն օրը երեկոյան  Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը  վերաբերող մի շարք  հարցեր: Երկուստեք  կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ երկկողմ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի և Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ  և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ  հարցերի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button