ԿարևորՍպորտ

Հակառակ կոռուպցիոն սկանդալին՝ Յոզեֆ Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ- ի նախագահ (լրացված)

լրացվել է ժամը 21։55- ին

Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնը հանեց իր թեկնածությունը  Ֆուտբոլային ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ- ի նախագահի ընտրություններում, որից հետո Յոզեֆ Բլատերը հերթական անգամ քառամյա ժամկետով ընտրվեց ՖԻՖԱ- ի նախագահ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ընտրությունները կայացան այսօր Ցյուրիխում՝ ՖԻՖԱ- ի կոնգրեսում։ Առաջին փուլից հետո թեկնածուները չկարողացան հավաքել անհրաժեշտ 140 ձայնը՝ Բլատերն ստացավ  133 քվե, ալ Հուսեյնը՝ 73։

Վերընտրվելուց հետո Բլատերը շնորհակալություն է հայտնել կոնգրեսի անդամներին եւ Հորդանանի արքայազնին վստահության համար։

«Արքայազն Ալին իմ մրցակիցն էր, նա ցույց տվեց լավ արդյունք։ Նման վիճակում նա կարող էր հեշտությամբ ասել, որ գնում է առաջ՝ ավելի շատ ձայնես ստանալու։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք վստահեցիք ինձ «ՖԻՖԱ» անունով նավը։ Մենք կվերադարձնենք այն իր ուղուն, մենք կաշխատենք այն հասցնել նավահանգիստ, որտեղ հնարավոր կլինի ֆուտբոլ խաղալ բոլոր կանոններով։ Մենք պետք է աշխատենք բոլոր ասպեկտների վրա, որպեսզի դա անենք։ Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվությունը»,- ասել է  Բլատերը։

Ցուցադրել ավելի
Back to top button