Հասարակություն

Կարմիր գծանմուշների առաքելությունը վարորդներից գումար աշխատե՞լն է. կարծիքը չի կիսում Հենրիկ Նավասարդյանը

arminegevorgyan

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Երեւանի փողոցները պատվել են կարմիր գծանշումներով, ինչն էլ վարորդների համար դարձել է իսկական գլխացավանք։ Այս ծառայության մատուցմամբ զբաղվող ընկերության գործունեության վերաբերյալ մամուլում բազմաթիվ անդրադարձեր եղել են, ՀՀ մի շարք օրենքներին հակասող ծառայության մասին արդեն բոլորը գիտեն։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ վարորդների հաշվին այսքան գումարներ տնտեսող ընկերությունը պատասխանատու չէ անգամ մեքենաների անվտանգության համար։

Նրանց միակ առաքելությունը ավտոկայանատեղերի գծանշումները պատվով կատարելն է։ Այսինքն` միակ ծախսը, որ նրանք անում են, ներկ գնելն է։ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի համաձայնվում այս տեսակետների հետ ու նշում է, որ ամեն ինչ կատարված է օրենքով, ու կարմիր գծանշումներն արվել են այն փողոցներում, որոնք չեն խանգարում երթևեկությանը:

Անդրադառնալով արդեն գանձվող գումարներին՝ Նավասրդյանը նշում է, որ նախկինում անհայտ անձինք գումարներ էին շորթում վարորդներից  ու պարզ չէր, թե գումարը ուր է գնում, իսկ հիմա արդեն հստակ է: Հենրիկ Նավասարդյանն ասում է, որ բավականին կլորիկ գումար մուտք է եղել քաղաքապետարանի բյուջե:

Հենրիկ Նավասարդյանից հարցրեցիքն նաև քաղաքային տրասպորտի վիճակի բարելավման մասին: Արդյոք պատրաստվում են վերազինում կատարել ու մաշված մեքենաներեը երթուղիներից դուրս հանել: Հիշեցրեցինք նաև, որ կան երթուղային տաքսիներ, որտեղ  նստելուց հետո ուղևորի մոտ հարց է առաջանում, արդյո՞ք անվնաստեղ կհասնի: Թվարկեցինք մի քանիսը 99-ը 39 և այլ երթուղիներ: Հենրիկ Նավասարդյանը համաձայնվեց մեր դիտարկման հետ՝ նշելով, որ այդ խնդիրը առկա  է ու գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ քաղաքային տրանսպորտը առաջիկում չի թանկանալու, քանի որ ստեղծված հանձնաժողովը դեռևս ուսումանսիրոմ է ուղևերափոխադրող ընկերությունների ներկայացրած պահանջները:

Back to top button