Մշակույթ

Լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» ժողովածուն

aidaavetisyan
Դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքում նրա՝ երեկվա, այսօրվա և ապագայի մասին մտքերն ու  վերլուծություններն են։ Դրանք ժամանակին հրապարակվել են «Երկիր» թերթում։ Այսօր արդեն վաղամեռիկ գործչի մտքերը մեկտեղված են եւ դրված ընթերցողի սեղանին մեկ գրքով։

 


Քաղաքական հայացքներով իշխանության գործունեությունը միշտ քննադատող,  հզոր, ժողովրդական, աշխարհի հետ մրցունակ  երկիր ունենալու համար պայքարող քաղաքական գործիչ  Վահան Հովհաննիսյանի  գրքարշավը շարունակվում է նաև հետմահու: Ընթերցողի սեղանին է դրվել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» ժողովածուն, որտեղ զետեղված են երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ նրա մտորումներն ու վերլուծությունները, որոնց հետ ոմանք եղել են համամիտ, ոմանք էլ  հնչեցրել, իր ձևակերպմամբ, թունոտ  մեկնաբանություններ:

Կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշում է Վահան Հովհաննիսյանի  հետ իրենց զրույցները, որտեղ գերատեսչության  ղեկավարին Վահան Հովհաննիսյանը միշտ  դիմել է հանցավոր իշխանության  ներկայացուցիչ:

Հայաստանի քաղաքական դաշտում Վահան Հովհաննիսյան  քաղաքական դեմքի  տեղը դատարկ է, ասում Արմեն Աշոտյանն ու լրացնում՝ չկա այնպիսի մարդ , որ կարող է լցնել այդ բացն իր տեսակով, քաղաքական հայացքներով ու  ինտելեկտուալ զարգացվածությամբ: Քաղաքական մշակույթում նա երևույթ էր, ասում է կրթության նախարարը՝ խոսելով նրա հոդվածների մասին.

Գրքի և «Երկիր» թերթի խմբագիր Հարություն Հարությունյանն էլ  ուրախությամբ է  հիշում ամեն անգամ  կայքում նոր հոդված տեղադրելուց  հետո  Վահան Հովհաննիսյանի  արձագանքը:

Այն սերմերը, որոնք Հայաստանի քաղաքական դաշտում  ցանել է Վահան Հովհաննիսյանը, տարիների ընթացքում  կտան իրենց պտուղները, կարծում են գաղափարակից ընկերները:

Ցուցադրել ավելի
Back to top button