ԿարևորՀասարակություն

Արգելվել է ամերիկյան թռչնամսի ներմուծումը Հայաստան

Այսօրվանից արգելվել է ԱՄՆ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստան ներմուծել թռչուն եւ թռչնամիս։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի այսօրվա հրամանում արգելվում է կենդանի թռչունի  (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերեր), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներկրումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Որոշումը կայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button