Միջազգային

Ամերիկա- կուբայական հարաբերությունների կարգավորման վերջին խոչընդոտը վերացվեց

ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես Կուբան դուրս են բերել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից, հայտնում է Ռոյթերը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ որոշումը վերացնում է 54 տարի առաջ դադարեցված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերջին խոչընդոտները։

Կուբային ահաբեկչության հովանավորների ցուցակից հանելու եւ նրա հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին նախագահ Օբաման հայտարարել էր դեռեւս անցած տարվա դեկտեմբերին։

Ցուցադրել ավելի
Back to top button