Միջազգային

Տաջիկստանի ոստիկանության հատուկ ջոկատայինների հրամանատարը միացել է ԻՊ- ին

Տաջիկստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովը հայտարարել է, որ միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Սոցցանցերում տարածված տեսաուղերձում գնդապետն ասել է, թե ԻՊ-ին է միացել ի նշան իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի։ Խալիմովը հայտնել է, որ իր հետ Սիրիա է մեկնել Տաջիկստանի տասը քաղաքացի։

Հատուկ ջոկատի հրամանատարն անհետացել էր ապրիլի վերջին՝ աշխատասեղանին թողնելով ծառայողական վկայականը։ Խալիմովը Տաջիկստանի հատուկ ջոկատի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր երեք տարի առաջ և օրինակելի ծառայության համար բազմիցս արժանացել մեդալների ու այլ պարգևների։

Ցուցադրել ավելի
Back to top button