Հասարակություն

Սարդարապատի հուշահամալիրում մեկտեղվել էր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը

satikisahakyan

Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման տոնակատարություններին այսօր մասնակցում էին պետական եւ քաղաքական գործիչներ, հարյուրավոր քաղաքացիներ։

«Մեր պետությունն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի երկրի անվտանգությունը»,- օրվա խորհրդի հետ կապված ասում է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանը:

Մայիսը հաղթանակների ամիս է: «Մայիսի 28-ը կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետոթյան պետականության կերտման գործում։ Սարդարապատում մեր ժողովուրդն ապացուցեց, որ եթե պայքարում  ես, ապա կարող ես ապրել և գոյատևել»,- նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հանրապետության տոնը առիթ է նաև աշխարհասփյուռ հայությանը հավաքելու մեկ հարկի տակ և Մայր հայրենիքից ստանալու  այն ոգին, որը  տենչում են  օտար ափերում: Բոստոնի սուրբ Ստեփանոս հայկական վարժարանի սաները նույնպես Սարդարապատում էին: Նարեկ Մինասյանը 11 տարեկան է, 5-րդ դասարանի աշակերտ, արդեն եղել է Հայաստանի տարբեր բնակավայրերում, նշում է, որ ամեն վայրից կարող է տեսնել մեր սուրբ լեռը։

Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվել էր  համերգ, որտեղ ելույթ ունեցան հանրապետության ճանաչված երգիչները, պարային համույթները:

Ցուցադրել ավելի
Back to top button