Միջազգային

Բայդեն. ԱՄՆ Ռուսաստանում ձգտում է իրատեսության, ոչ թե իշխանափոխության

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են իրանական միջուկային ծրագիրն ու իրավիճակը Սիրիայում։

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ կաջակցի Ուկրաինային՝ զսպելու ռուսական ագրեսիան, որը վտանգ է ներկայացնում նաև մնացած Եվրոպայի համար։ Փոխնախագահը նշել է, որ աջակցությունը կախված կլինի այն բանից, թե որքանով են Ուկրաինայի իշխանությունները հանձնառու իրականացնելու խոստացված բարեփոխումները։

Հանդես գալով վաշինգտոնյան Բրուքինգսի ինստիտուտում՝ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանում իշխանափոխության, այլ իրատեսության՝ նախագահ Պուտինի՝ ավելի կանխատեսելի քաղաքականության ու գործողությունների։

Ցուցադրել ավելի
Back to top button