Քաղաքական

Անկախության պահպանումն արյուն ու քրտինք պահանջող ամենօրյա աշխատանք է

alisagevorgyan

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է պնդել, որ մայիսի 28-ն առաջին հանրապետության օր կոչելը սխալ է: «Մայիսի 28-ը պետք է արժևորել և նշել որպես Հայոց պետականության վերականգնման կամ Անկախության օր»,- ասում է Հայրիկյանը:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ևս հակված է մայիսի 28-ը համարել ոչ թե Առաջին հանրապետության, այլ Հայոց անկախ պետականության վերականգնման օր, սակայն, չի կարծում, որ ձևակերպումներն այսօր մեր առջև ծառացած խնդիրներից կարևորագույնն են:

1988 թվականի մայիսի 28-ին վերածածանելով  եռագույնը, մենք հավատում ու գիտակցում էինք, որ հայոց պետականության վերականգնումը շուտով իրականություն կդառնա։ Պետականությունը վերականգնվեց, բայց  մայիսի 28-ն առ այսօր շարունակում է կոչվել Առաջին հանրապետության օր, որը, իհարկե, մեծ ողբերգություն չէ, բայց ազգային մտածողության տեսակետից, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանի՝ սխալ է։

Մայիսի 28-ը պետք է արժևորել և նշել որպես Հայկական պետականության վերականգնման կամ Անկախության օր, այլ ոչ որպես  Առաջին հանրապետության օր։ Ազգային մտածողության տեսակետից նա անընդունելի , անգամ վտանգավոր է համրում «երրորդ հանրապետություն» տերմինը։

Մայսի 28-ը մեզ պատրատվորեցնում է  մեր ներկա խնդիրներին նայել այլ տեսանկյունից։ Հայսատանի ներկա անկախ պետությունը պետք է ոչ միայն տեսականորեն ազդարարի, որ այն ողջ հայության հայրենիքն է, այլև պիտի կարողանա ձերբազատվել «Արցախի հիմնախնդիր» հասակցությունից։ Ըստ Հայրիկյանի՝ ՀՀ-ն ունի հայկական հարց, ցեղասպանության հետևանքների վերացման համահայկական հարց , որի մեջ ներառվում է նաև Արցախի հարցը։

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագինկ Գինոսյանը ևս  հակված է մայիսի 28-ը համարել ոչ թե Առաջին հանրապետության, այլ Հայոց անկախ պետականության վերականգնման օր, սակայն չի կարծում, որ ձևակերպումներն այսօր մեր առջև ծառացած խնդիրներից կարևորագույնն են։

«Հայաստանում այսօր իսպառ բացակայում է քաղաքացի դաստիարակելու գաղափարը, որն անկախ պետականության առանցքն ու առաքելությունն է։ Եթե չգիտենք ՝ ինչ սերունդ ենք դաստիարակում այսօր, չենք էլ իմանա՝ ինչպիսի պետություն կունենանք վաղը»,- ասում է Գինոսյանը։

«Հատուկ նշանակության խմբի հիմնադիր Վովա Վարդանովի խոսքով՝ մենք անկախությունը վերականգնել ենք մի քանի անգամ , բայց կարողացել ենք  պահել միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք եղել դրան։ «Իսկ պատրա՞ստ ենք արդյոք այսօր, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու ներկա մարտահրավերներին հայոց նորանկախ  պետականությունը». հարցին պատասխանելիս  Գագիկ Գինոսյան այսօր մեջբերեց Նժդեհի խոսքերը.«Անվերջ և անդադրում վերանորոգչական աշխատանք է կյանքը»։ Աայսինքն՝ անկախության պահպանումն  արյուն ու քրտինք պահանջող ամենօրյաաշխատանք է։

Ցուցադրել ավելի
Back to top button