Հասարակություն

Ամատունի Վիրաբյան.«Մայիսյան հաղթանակների գլխավոր խորհուրդը միասնության գաղափարն է»

sonahakobyan
Մայիսյան հաղթանակների գլխավոր խորհուրդը միասնության գաղափարն է, ի վերջո հենց այդ հաղթանակների շնորհիվ հռչակվեց հայկական պետականությունը, խոսելով մայիսյան հերոսամարտերի և դրանից քաղած դասերի մասին, ասել է Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Պահպանվել են այդ օրերի իրադարձությունների բոլոր փաստաթղթերը, սակայն դրանց մեծ մասն այսօր Վրաստանում է: Ու թեև այդ փաստաթղթերն այնքան էլ հեշտ չէ ստանալը, Ամատունի Վիրաբյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերն էլ բավական են հասկանալու համար, թե ինչ դժվար և անհուսալի  ժամանակահատվածում հայ ժողովուրդը հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ կերտեց իր պետականությունը:

Մայիսյան հաղթանակների խորհուրդը հասկանալու համար նախևառաջ հետադարձ հայացք է պետք կատարել դեպի հաղթանակների նախօրյակ, անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Պատմական փոքրիկ էքսկուրսից հետո ազգային արխիվի տնօրենը նկատեց, որ առաջին հանրապետության կայացման փաստը պարզապես հրաշք էր, առավել ևս երբ այդ շրջանում հայ ազգը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության:

Այդ ժամանակ հայկական ղեկավարությունը գտնվում էր Թբիլիսիում և տեղյակ չէր, թե ինչ է կատարվում արևելյան Հայաստանում ու մասնավորապես Արարատյան դաշտավայրում: Արևելյան Հայաստանի բնակչության վիճակն օրհասական էր և առաջին անգամ հազարամյա պատմության մեջ հայ ժողովրդի առջև դրվեց լինել չլինելու հարցը:

Եվ ահա այստեղ էր, որ հայ ժողովուրդը և հայկական զորքերը ցույց տվեցին՝ անգամ պարտվելով կարող են կռվել:

Այսպիսով, մայիսյան հերոսամարտերի գլխավոր խորհուրդն այն էր, որ դրանց շնորհիվ հռչակվեց հայկական պետականությունը և միասնականության գաղափարը:

Ցուցադրել ավելի
Back to top button