ԿարևորՍպորտ

ՖԻՖԱ- ի պաշտոնյաներն ստացել են 10 մլրդ դոլարի կաշառք

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարծում է, որ վերջին 20 տարում ՖԻՖԱ- ի տարբեր պաշտոնյաներ որպես կաշառք ստացել են մոտ 10 մլրդ դոլար, հայտնում է Բի Բի Սի- ն։

ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի խոսքով՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պարունակում է 47 կետ, այդ թվում՝ ռեկետ, խարդախություն, փողերի լվացում։ Մեղադրանքը, մասնավորապես, առնչվում է ֆուտբոլի աշխարհի 2010 թ. ՀԱՀ- ում կայացած  առաջնության քվեարկությանը։

Որպես կասկածյալներ գործով անցնում են  ՖԻՖԱ- ի երկու սերնդի պաշտոնյաներ, որոնք, դատախազի խոսքով, վնաս են հասցրել ԱՄՆ ֆինանսական համակարգին եւ խախտել են ամերիկյան օրենքները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ոստիկանությունը Ցյուրիխում ձերբակալել էր ՖԻՖԱ- ի վեց պաշտոնյայի, որոնց ԱՄՆ պահանջում է արտահանձնել։ Ամերիկացի քննիչների հարուցած գործով անցնում է 14 մարդ։

Դրանից բացի՝ նշվում է, որ եւս 10 մարզական պաշտոնյա, այդ թվում նաեւ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն կանչվել են հարցաքննության։ Մուտկոն հայտնել է, որ դեռեւս հարցաքննության ծանուցագիր չի ստացել։

Սկանդալը սկսվել է ՖԻՖԱ- ի նախագահի ընտրություններից մի քանի օր առաջ։ Ֆեդերացիայի այժմյան նախագահ Զեպ Բլատերը, որին շատերը կոչ են անում հրաժարական տալ, մնում է ընտրությունների հիմնական ֆավորիտը։

Ցուցադրել ավելի
Back to top button