Հասարակություն

Օմբուդսմենին մտահոգում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտը

lusinevasilyan
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին  մտահոգում  է  էլեկտրաէներգիայի սակագնի  վերանայման հայտը: Օմբուդսմենը գրություն է ուղարկել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և մի շարք հարցեր ուղղել, այդ թվում հետաքրքվել, թե  ինչ ձևաչափով է ապահովվելու  հայտի հանրային պատշաճ քննարկումը:  Ըստ Անդրերասյանի ՝ այս փուլում հենց հանձնաժողովն է այն կառույցը, որը պետք է գնահատի , թե որքանով է ներկայացված հայտը ողջամիտ: Իսկ ՄԻՊ-ն այսօր խորհրդարանում էր Բյուջե 2014-ի կատարողականի քննարկման շրջանակներում: Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչ ուղղություններով և որքան գումար է ծախսել  գրասենյակը: Քննարկման ժամանակ նաև սկանդալային հայտարարություններ են հնչել:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձում է տեղավորվել բյուջեից հատկացված գումարի մեջ և նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ապահովել: Առավել ևս, որ մինչև  2017 թ. բյուջեից հավելումներ չի ակնկալում:  Այս խոստումը օմբուդսմենը տվել էր նախորդ տարի. կառավարությանն ասելով, որ եթե մարզային գրասենյակների ֆինանսավորումն ապահովվի, ապա մի քանի տարի նոր գումարների ակնկալիք չի ունենա:

Կարեն Անդրեասյանն այսօր խորհրդարանում մանրամասն ներկայացրեց, թե որ ուղղությամբ ինչքան  գումար են ծախսել, հասավ նաև 2014-ին իր վրա  ծախսված գումարին:

«Ներկայացնեմ, թե իմ վրա ինչքան է ծախսվել՝ որպես մարդ: Անցյալ տարի իմ աշխատավարձեր եւ իմ ծախսերը իրար հետ, որի մեջ մտնում են գործուղումները եւ տրանսպորտային ծախսերը, կազմում է 20 մլն դրամ, որն ամսական անում է 1 մլն 660 հազար դրամ: Այդ 1 մլն 660 հազար դրամն էլ է սուղ վիճակում շատ, բայց համարում ենք, որ դա նաեւ բավական միջոց է՝ մեր աշխատանքն արդյունավետ կատարելու համար»:

Արագ արձագանքման ծառայությանը՝ 20 մլն դրամ , բռնությունների կանխարգելմանը 26 մլն , 50 մլն անհատական դիմումների քննությանը, 30 միլիոն գրասենյակային ծախսերին և այսպես էլի մի քանի ուղղություններ , ընդհանուր առմամբ մոտ 200 մլն: Գրասենյակը 2014-ին քաղաքացիներից 6 հազարից ավելի դիմում է ստացել, սա 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Ըստ Անդրեասյանը ավելացել է նաև դրական լուծում ստացած դիմումների թիվը: Իրավունքների պաշտպանությունն ըստ մարզերի ներկայացնելով՝ ՄԻՊ-ը նշեց, որ ամենաակտիվը Գյումրին ու Լոռին են է. ոչ թե այն պատճառով, որ խախտումներն են շատ, այլ որովհետոև բարձր է  իրավագիտակցության մակարդակը: Փոխարենը դիմումներ գրթե չկան Սյունիքում ու Տավուշում:

«Այս դեպքում էլ չեմ կարող ասել, որ խնդիրները քիչ են դրա համար դիմումներ չկան: Այս մարզում, նաև Տավուշում, մարդիկ նախընտրում են ոչ թե իրավական , այլ այլ ճանապարհները»:

Խախտումը, որի մասին խոսեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը , ոչ այքան մարզերին, որքան մնայրաքաղաքին է բնորոշ:  Խոսքը մանկահասակ , երբեմն մի քանի ամսական երեխաների հետ կամ  մուրացկանության մասին էր: Հարցը բարձրացնելիս  պատգամավորը նաև սկանդալային հայտրարություն արեց ՝նշելով, թե մենկահասկան երեխաները օրավճարով վերցվում են  մանկատներից:

«Մանկատներից պռակատով երեխա են վերցնում ու փողոցներում մուրացկանություն անում, ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում Մարդու իրավունքների պաշտպանը»:

Ի դեպ, Բաբայանին լրացնելով Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կարող է նույնիսկ մանկատների անուններ նշել: Երեխաների հետ մուրացիկներին փող մի տվեք, զանգեք գրասենյակ ՝ ասաց պաշտպանը, ինչ վերչաբերում է օրավճարով մանկատներից երեխաներ վերցնելուն, ասաց,  որ հայտարարությունն արդեն հաղորդում է հանցագործության մասին:

Օմբուդսմենն այսօր հայտարարեց նաև, որ եթե 3-4 տարի առաջ  իրավուքների պաշտպանության առումով հիմնական խնդիրը համարում էր  արդարադատությունը, ապա հիմա կարծում է, որ հիմնախնդիրները սոցիալ-տնտեսական ոլորտում են և խախտումները գալիս են հենց այս դաշտից: Այդ դեպքում հենց այդ ոլորտին վերաբերող հարց. ինչպես է վերաբերվում օմբուդսմենը  էլեկտարէներգիայի սակագինը ավելի քան 40 տոկոսով բարձրացնելու հայտին: Հարցը օմբուդսմենին մտահոգում է, նա գրություն է ուղարկել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և մի շարք հարցեր ուղղել, այդ թվում հետաքրքվել, թե  ինչ ձևաչափով է ապահովվելու հայտի հանրային պատշաճ քննարկումը:  Ըստ Անդրեասյանի ՝ այս փուլում հենց հանձնաժողովն է այն կառույցը, որը պետք է գնահատի, թե որքանով է ողջամիտ ներկայացված հայտը:

«Որովհետեւ իրենք այնտեղ են, որպեսզի տեսնեն՝ ուռճացված, կե՞ղծ փաստեր են, թե՞ արդարացված, որպեսզի տեսնեն՝ այդ ծախսերը գալիս են մարդկանց՝ մեր հաշվին ճոխություն վայելելուց, թե՞ գալիս են, որովհետեւ եթե չվճարենք մենք դա, բոլորս կմնանք մթության մեջ: Այդ հարցերի պատասխանը մենք չի, որ պիտի տանք: Եթե հիմնավորվի, որ արհեստականորեն, ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության եւ ճոխության մոլության կամ որեւէ այլ պատճառներով մի գին է բարձրացվում, որը չպետք է բարձրացվեր ողջամտության սահմաններում, դա, իհարկե, կլինի մարդու իրավունքների խախտում»:

Ցուցադրել ավելի
Back to top button