Հասարակություն

Տաքսիների կայանատեղիների հարցը կուսումնասիրվի

arminegevorgyan

Այսօր մի խումբ անհատ տաքսիստներ հանդիպեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի հետ. տաքսիստների խնդրանքը հետեւյալն էր՝ քաղաքում սահմանել տաքսիների համար հատուկ առանձնացված կայանատեղիներ, որտեղ հնարավոր կլինի կանգնել և չտուգանվել:

 

Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն` արգելվում է կանգառ կատարել երկրորդ շարքում, դեղին գծերի, հոծ գծից երեք մետրից պակաս հեռավորության վրա: Այս կանոնները խախտելու համար տաքսու վարորդները տուգանվում են հինգ հազար դրամով: Այսօր մի խումբ անհատ տաքսիստներ հանդիպեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի հետ՝ այն խնդրանքով, որ քաղաքում սահմանվեն տաքսիների համար հատուկ առանձնացված կայանատեղիներ, որտեղ հնարավոր կլինի կանգնել և չտուգանվել: Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը:

«Ներկայացրեք ցուցակ, թե որտեղ եք ուզում, որ կայանատեղի ձևավորվի: Մենք կուսումնասիրենք ցուցակը, կհամադրենք մեզ մոտ եղածի հետ: Ու եթե հնարավոր լինի նոր առաջարկները իրագործել, ապա քաղաքապետի որոշումը կլինի, կայանատեղին կկահավորվի, և դուք կիրականացնեք ձեր գործառույթը»:

Վարորդները նաև մինչ այս նշված խախտումների համար սահմանված տուգանքների համաներման հարց բարձրացրին, սակայն Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Խաչատրյանը նշեց, որ դա հնարավոր չէ ու  հորդորեց  բոլոր վարորդներին, ովքեր ունեն տուգանքներ, մինչև հուլիսի 9-ը վճարել, քանի որ դրանից հետո կվերականգնվի օրենքի կիրառման նախկին ձևը:

Ու մինչ տաքսիստները ներկայացնում էին իրենց պահանջնրեը փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը  ինքնատիպ առաջարկով հանդես եկավ:

«Կառաջարկեի, որ Երևանի քաղաքի կենտրոնում չլիներն 600 դրամ,այլ ասենք 1500 դրամ: Մարդիկ այս դեպքում կքայլեին, մետրո ու երթուղային կնստեին,ձեր դեպքում էլ ֆինանսական հարցերը կլուծվեն»:

Նկատենք, որ տաքսիստներից մեկն էլ շատ գոհ մնաց հանդիպումից, ասաց որ խոնարվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հավատքի առջև: Ասաց նաև, որ մնա նույնպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ու մեջբերեց անգամ Աստվածաշնչից հատվածներ: Սակայն հանդիպման եկած մեկ այլ տաքսիստ բողոքեց. «փոխանակ լուրջ խնդիրներ բարձրաձայնելու՝ հարցերն այլ ուղղությամբ են տանում»:

«Ամբողջ քաղաքը կարմիր գծանշում է, քաղաքապետարանը ինչ է արել իմ համար, մի րոպե ուշացնում ես մուծումը ու տուգանքը գալիս է»:

Նշենք, որ տաքսիստները  բերել էին քաղաքի տարբեր հատվածներում արված լուսանկարներ, որն էլ փոխանցիեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին՝ խնդրելով  հնարավորության սահմաններում այդ հատվածներում կայանատեղիներ սահմանել: Խոստացան հարցը ուսումնասիրել ու հունիսի 1-ից  5 –ը ընկած ժամանակահատվածում պատասխանել:

Տաքսիստները գոհ հեռացան՝ հույս ունենալով, որ քաղաքապետարանի ու ճանապարհային ոստիկանության համագործակցությունն ու խոստումները առաջիկայում տեսանելի կլինեն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button