Քաղաքական

Մոսկվայում կրկին քննարկել են ԼՂ խնդիրը. վերջին 3 օրում երկրորդ անգամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցերն են քննարկվել այսօր Մոսկվայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման ժամանակ։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդում։

Սա վերջին երեք օրում Մոսկվայում ղարաբաղյան խնդրին նվիրված երկրորդ քննարկումն էր։ Այն, ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության, «հանգամանորեն» քննարկվել է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյաովն հանդիպման ընթացքում։

Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։

Ցուցադրել ավելի
Back to top button