Հասարակություն

Մեկ շաբաթում 623 հետազոտված կնոջից 15-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

aidaavetisyan
Վաղը կանանց առողջության պահպանման  միջազգային օրն է: Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնն օրվան ընդառաջ ևս մեկ անգամ  կարևորում ս կնոջ առողջությունն ու հորդորում՝ տարեկան մեկ անգամ դիմել  բժշկի, քանի որ, ըստ մասնագետների, կանխարգելումը բուժման արդյունավետ միջոցներից  է: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նաև  կենտրոնի նորամուծությունների մասին:

 

«Այսօր մեր ժողովի ընթացքում շատ ցավալի թիվ ենք գրանցել: 7 օրվա ընթացքում 623 այցելու ենք ունեցել, որից 15-ի մոտ հաստատվել է քաղցկեղ, 63-ի մոտ՝ բարորակ ուռուցք,  իսկ  33 կնոջ  առողջությունը գնահատվել  է նորմալ»,- տվյալները  Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնինն են, որի  տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով, նման պատկերի ականատեսը հաճախ են  լինում: Իսկ իրավիճակն էլ փաստում է, որ կանայք ունեն խնդիրներ, և  դրանց լուծման համար անհրաժեշտ է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել բժշկի: Կանխարգելելն ավելի  արդյունավետ է, քան հետագայում բարդությունները  բուժելը, ևս մեկ անգամ հորդորում է  կենտրոնի տնօրենը:

Թվարկածին էլ գումարած կնոջ գեղեցկության պահպանումը: Իսկ էսթետիկ գեղեցկությունն ավելի ընդգծելու համար այսօր արդեն շատ կանայք են դիմումս պլաստիկ վիրաբույժների միջամտությանը: Հայ-ամերիկյան  առողջության ս պահպանման կենտրոնը հունիսի 8-ին կհյուրընկալի ԱՄՆ վիրաբույժ-ուռուցքաբան  Ջեյ Հարնեսնին և պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանին:

Այցի նպատակն է մեր բժիշկներին  փոխանցել իրենց փորձը՝ հնարավորություն տալով  հայ կանանց անգամ քաղցկեղ ախտորոշման դեպքում  հեռացվելով  կրծքագեղձը, այնուամենայնիվ,  արտաքուստ ունենալ  անատոմիական  տարրերով կուրծք:

Կենտրոնի նորամուծություններն  այսքանով չեն սահմանափակվում: Հայ-ամերիկյան առողջության պահպանման  կենտրոնում  2015 թվականին ապրիլից իրականացվում է  դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների  լազերային  բուժում: Մաշկային այս խնդիրները հանդիպում են  թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների  մոտ և  Կենտրոնում արդեն իրականացվել է մոտ 15  նման բուժում:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ  բժշկական երկու միջամտություններն էլ  կնետրոնում կատարվել են անվճար: Մինչեւ արդյուքնները տեսանելի չլինեն, գնային քաղաքականության մասին խոսք լինել չի կարող, նշեց  Խաչանուշ Հակոբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button