Հասարակություն

Մանկապարտեզներում սննդի որակը շարունակում է խիստ կասկածելի մնալ. Պիպոյան

lianaeghiazaryan
Մեղքը կա, մեղավորներն ու տուժողները` եւս, սակայն չկա պատասխանատվություն իրավախախտների հանդեպ: Խոսքը հանրապետության մանկապարտեզներում պարբերաբար բռնկվող թունավորումների մասին է: Լաբորատոր փորձաքննությունները փաստում են` Արմավիրի մի շարք մանկապարտեզների երեխաների շրջանում վերջին օրերին գրանցված թունավորումները սննդային գործոնով են պայմանավորված:  Բայց իրավիճակը որեւէ կերպ չի հաջողվում վերահսկողությա տակ առնել: Ինչու: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահ է` սա կառավարության անգործության ու սննդամթերքի անվտանգության ոլորտում պրոֆեսիոնալիզիմի բացակայության հետևանքն է:

 

Արմավիրի մի շարք մանկապարտեզների երեխաների շրջանում վերջին օրերին գրանցված թունավորումները «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է կառավարության անգործության ու սննդամթերքի անվտանգության ոլորտում պրոֆեսիոնալիզիմի բացակայության հետևանք: Եթե 2014-ի սեպտեմբերին կառավարություն ներկայացված առաջարկությունները կյանքի կոչվեին, ապա սննդամթերքի անվտանգության առումով ռիսկերը նվազագույնի կհասցվեին: Այդ ժամանակ մենք կունենայինք Հայաստանի ողջ տարածքում սննդամթերք մատակարարող տնտեսվարողների բազա, կիմանայինք, որ տնտեսվարողը որ մանկապարտեզին որ արտադրության ապրանք է մատակարարում, կունենայինք ծնողական ինստիտուտներ»,-շեշտում է սպառողների շահերի պաշտպանը: Ձայն

Հիշեցնեմ` թունավորման դեպքեր գրանցվեցին նախ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում, ապա Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներում: Այս մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, ուսումնասիրություն է կատարվում: Մայիսի 18-ից հոսպիտալացված 3-6 տարեկան բոլոր երեխաների  մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է` Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն փաստոում է` թունավորումը սննդային գործոնով է պայմանավորված:

Շիգելա զոնեն, նույն ինքը` դեզիենտերիան, համարվում է «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն` մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ: Պիպոյանը հիշեցնում է մշտապես իրենց կողմից ներկայացվող առաջարկը, որպեսզի մրցույթում շահած տնտեսվարողները գրանցվեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում` մեկ միասնական բազայում, որ մրցույթում շահելուց հետո ՍԱՊԾ-ն ստուգում իրականացնի այդ ընկերություններում, որպեսզի հերթը չհասնի երեխաներին թունավորումներին: Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք: Պարզվում է, որ այս մանկապարտեզներին սնունդ մատակարարում է միևնույն՝ «Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ-ն:
Եւ որեւե կերպ չի բացառվում, որ նույն այդ ընկերությունը սնունդ չի մատակարարում նաեւ օրինակ Գեղարքունիքի մանկապարտեզներին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը մանկապարտեզներում թունավորման դեպքերը կանխելու համար առաջարկում է երեխաների ծնողներին տալ վերահսկողական լծակներ, որ ծնողն ունենա ամբողջական տեղեկատվություն՝ որ օրը ինչ մթերք է մատակարարվում: Բաբկեն Պիպոյանը հիշեց նաեւ Նորքի մանկապարտեզում անցյալ տարվա թունավորման դեպքերը: «Եթե այդ դեպքից հետո պատասխանատուները պատժվեին ու հետեւեին մեխանիզմներին, մենք թունավորման այս մասսայականացումը չէինք ունենա: Սպառողների շահերի պաշտպանը հերթական անգամ բարձրացնում է հարցեր` կա՞ տեղեկատվություն, թե քանի ընկերություն է մանկապարտեզներին մթերք մատակարարում, մատակարարվող քանի՞ տեսակի մթերքի մոնիտորինգ է արվել, ինչո՞ւ պատասխանատվության  չի ենթարկվում իրավախախտ չինովնիկը: Բայց պետական մարմիննների կողմից այս ու այսօրինակ բազմաթիվ հարցերի պատասխանը ուշանում է:

Back to top button