Հասարակություն

ՀՀ վարչապետը հանձնարարել է գազալցակայաններում անվտանգության ռեժիմնրը դարձնել խիստ վերահսկելի

hasmikdilanyan
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել է գազալցակայաններում անվտանգության ռեժիմնրը դարձնել խիստ վերահսկելի: Կառավարության նիստի սկզբում Արմեն Երիցյանն անդրադարձել է վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների դեպքերին, մասնավորապես, մայիսի 26-ին Արմավիրի մարզում՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում արձանագրված դեպքին, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել չորս մարդ:

Երիցյանն ընդգծեց, որ տվյալ գազալցակայանը վեց ամիս առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամ, քանի որ այնտեղ հայտնաբարվել էին բազմաթիվ թերություններ: Նախարարը հանձնարարել է աշխատանքներն ակտիվացնել բոլոր գազալացակայանների հետ, որտեղ կհայտնաբերվեն թերություններ: Երիցյանը խոստացել է զեկուցել ՀՀ վարչապետին: «Եթե անհրաժեշտ լինի, ապա կդադարեցնենք դրանց աշխատանքները»,- հայտարարել է Երիցյանը:

ՀՀ վարչապետն էլ հանձնարարել անվտանգության ռեժիմները դարձնել խիստ վերահսկելի, քանի որ դա շատ կարևոր է:

Ցուցադրել ավելի
Back to top button