Միջազգային

Էրդողանի պալատի կառուցումը Գերագույն դատարանն ապօրինի է համարել

Թուրքիայի Գերագույն դատարանը Ռեջեփ Թաիպ Էրդողանի նախագահական պալատի կառուցումն անօրինական է համարել: Այսօր կայացրած վճռի համաձայն՝ շինարարության թույլտվությունը պետք է չեղյալ  հայտարարվի, քանի որ կառուցվել է պահպության ենթակա տարածքում: Սակայն դեռևս հայտնի չէ՝ ինչ հետևանքներ կունենա  վճիռը, արդյո՞ք այն իրավական հետևանքներ կունանա արդեն կառուցված պալատի դեպքում:

«Գերմանական ալիքը» հիշեցնում է, որ 1100 սենյակ ունեցող շքեղ պալատի կառուցման համար ծախսվել է 500 միլիոն եվրո: «Աք Սարայը/Սպիտակ պալատը»  Էրդողանը բնակեցրել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Գերմանական հեռուստաալիքի նաև հիշեցնում է, որ ժողովուրդը նախագահական պալատն անվանում է նաև Անօրինական պալատ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահի նոր նստավայրին բազմիցս անդրադարձել էր  միջազգային մամուլը: Բրիտանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահական նոր նստավայրը համարել են Էրդողանի անսահմանափակ իշխանության՝ սուլթանության խորհրդանիշ:

Բազմաթիվ հրապարակումներ էին եղել նաև, որ թուրքական ներկայիս նախագահական նստավայրի տարածքը պատկանել է հայկական ընտանիքի:

Back to top button