Հասարակություն

Գործուղումների ու ծախսերի կրճատում. հանձնարարականներ՝ կառավարության նիստում

hasmikdilanyan
Գործուղումների ու  ծախսերի կրճատում,  հաջորդ շաբաթ հանրապետությունում հակակարկտային կայանների մասին տեղեկատվության ներկայացում, գազալցակայաններում ՀՀ  անվտանգության ռեժիմները խիստ վերահսկելի  դարձնելու հանձնարարական: Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ երեք տասնյակ հարցեր: Գործադիրն առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ են կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝  գործող մասնավորեցման ծրագրում  ներառելով նաև  «Հայփոստ» ընկերությունը: Ու քանի որ այն օրենքի նախագիծ է, ուստի և պետք է քննարկվի խորհրդարանում: ԱԺ-ի հավանությանն արժանանալուց հետո միայն կքննարկվեն հետագա քայլերը: Մեկ այլ որոշմամբ էլ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել ՀՀ ազգային վարորդական ժամանակավոր վկայական տալ մեկ տարի ժամկետով, ինչպես նաև քննությունները դրական հանձնելու դեպքում ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալ առանց Սիրիայի վարորդական վկայականը փոխանակելու կամ հանձնելու:

 

Մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղու  գտնվող գազալցակայանի պայթյունից  ծանր մարմական  վնասվածքներ է ստացել երեք քաղաքացի: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հանձնարարականով ՏԿ և ԱԻՆ Արմեն Երիցյանն անդրադարձավ դժբախտ պատահարին:

Նախարարը Հովիկ Աբրահամյանից հանձնարարական ստացավ խստացնել  անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց: Արմեն Երիցյանի  հետ համատեղ մեկ այլ հանձարարական էլ ստացավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրանք հաջորդ շաբաթ մանրամասներ են ներկայացնելու  հանրապետության հակակարտային կայանների մասին: Հայաստանը՝ անապատացման վտանգի առջև:

Մեր երկրի հողերի երկու երրորդն անապատացման վտանգի տակ է:  Կառավարությունն այսօր հաստատեց  «Անապատացման դեմ պայքարի ռազմավարությունն ու գործողությունների ազգային ծրագիրը»: Բնապահպանության փոխնախարար  Սիմոն Պապյանի փոխանցմամբ, պետք է ընդլայնել ու վերազինել ոռոգման համակարգը,  պայքարել երաշտների դեմ ու ոչ միայն, միջոցառումները նախատեսված են առաջիկա հինգ տարիների համար. «Բնական է, որ պետք է գործողություններ կատարել՝ հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները: Մենք պետք է անպայման գործողություններ կատարենք , որ մեղմենք այդ վնասակար ազդեցությունը»:

Կառավարությունը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրեց  «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց  հնարավորինս կրճատել գործուղումների թիվը:

«Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին»:

Կառավարությունն առաջարկեց   փոփոխություններ ու լրացումներ են կատարել   «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում՝    գործող մասնավորեցման ծրագրում  ներառելով նաև  Հայփոստ ընկերությունը:  Ու քանի որ այն օրենքի նախագիծ է, ուստի և պետք է քննարկվի խորհրդարանում: ԱԺ-ի հավանությանն արժանանալուց հետո միայն     կքննարկվեն հետագա  քայլերը:

Գործադիրը  հաստատեց նաև  անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները. ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:

Հայ-չինական դպրոց  կառուցման համար չինական կողմի խնդրանքով , հայկական կողմը կփորի տարածքն ու կհանձնի չինացիներին՝ դպրոցի  կառուցման շինարարական աշխատանքները սկսելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button