Մշակույթ

Բեթ Հարթի համերգը Երևանում՝ հուլիսի 3-ին

sonahakobyan
Ամերիկյան բլյուզ/ռոք, ջազ/ֆյուժն և սոուլ ժանրերում հանդես եկող աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթը իր Եվրոպական տուրի շրջանականերում համերգ կտա նաև Երևանում։ Համերգը կկայանա հուլիսի 3-ին: Ներկայացնելով համերգային ծրագրի մանրանասները՝ «one production» ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը հավաստիացրել է, որ սպասվում է բացառիկ համերգ: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

 

Հայաստանում առաջին անգամ բացառիկ համերգով հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթը: Համերգն իսկապես բացառիկ է, քանի որ հանրահայտ երգչուհին առաջին անգամ է հանդես գալու սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հանրահայտ երգչուհու համերգը կկայանա հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախաձեռնությունը  «one production» ընկերությանն է, իսկ Բեթ Հարթն առաջարկն ըդունել է միանգամից և սիրով, նշեց ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը:

Ամերիկյան բլյուզ/ռոք, ջազ/ֆյուժն և սոուլ ժանրերում հանդես եկող աշխարհահռչակ երաժիշտի հետ հանդես գալը նորություն է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար, սակայն նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը պարզապես վստահ է, որ համերգը կանցնի ամենաբարձր մակարդակով:

Նշենք, որ տոմսեր արժենալու են  7000-70.000 դրամ, սակայն 60000 և 70000 արժողությամբ տոմսերի գնորդներին սպասվում է հաճելի անակնկալ:

Back to top button