Հասարակություն

Օզոնային ցանցի տարեկան հանդիպումը՝ Երեւանում

hasmikdilanyan
Երևանում այսօր  մեկնարկել է  Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը: Այն յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ցանցի անդամ երկրներից որևէ մեկում,  այս անգամ նրանք հյուրընկալվել  են   մերկ երկրում:  Համաժողովին մասնակցում են տարածաշրջանային ցանցի  11 անդամ երկրների ներկայացուցիչները,  ինչպես նաև մասնակիցներ՝ անցումային տնտեսություն ունեցող երկրներից:  Ցանցի անդամ երկրների ներկայացուցիչները  Հայաստանում    երկրորդ անգամ են հավաքվում,առաջին անգամ նմանատիպ ժողով  2009թ է կազմակերպվել:

 

 

Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման և ոչ միայն:   Հայաստանի Հանրապետությունը «Օզոնային շերտի մասին» Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը միացել է 1999-ի ապրիլի 28-ին: Արդեն 2006-ին ընդունվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով սահմանվեց օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինում:

ՀՀ-ին հաջողվել է  2015թ տասը տոկոսով նվազեցնել հիդրոքլորֆտորածխածինների օգտագործումը, հաջորդ պարտավորությունը 15 տոկոսով նվազեցնելն է: Նվազեզումը  կատարվում է տարբեր եղանակներով,  նախ ապահովում է օրենսդրական դաշտը, հետո արդեն  իրավական ակտերի իրավակիրարկումը: Քլորֆտորածխածինները, որ ամենաշատն էին վնասում շրջակա միջավայրն,  արդեն փոխարինվել են ոչ վնասակար նյութերով: Այս  առումով հայ  հանրությունը կարող է հանգիստ լինել: Ավելին,  2010թ հունվարի մեկից  արգելվել է  ՀՀ  ներկրել  քլորֆտորածխածիններ: Դրանք օգտագործվում էին այն ամենի մեջ, ինչը օգտագործվում է՝ սառնարաններում, օդորակիչներում:

Սակայն, օդորակիչներում  մինչ օրս էլ կարելի է  գտնել այն մյուս խումբ օզոնաքայքայիչ նյութեր, որոնք չնայած  պակաս ազդեցություն ունեն, բայց, այդուհանդերձ,  ունեն, և այժմ սկսվել է փոխարինման մյուս խումբը հիդրոքլորֆտորածխածինները:  Մասնագետը վստահեցնում է, որ ժամանակակից սառնարանները անգամ եթե պարունակում են  օզոնաքայքայիչ նյութեր,  անվտանգ են, որովհետև, եթե մենք խոսում ենք օրինակ  հիդրոքլորֆտորածխածինների մասին, եթե անգամ սրա արտահոսքը տեղի ունենա բնակարանում այն, առողջությանը վնաս  չի հասցնի, այն վնասում է մթնոլորտը՝ քայքայլելով օզոնային շերտը:

Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանն այժմ  մարտահրավերի առջև է  կանգնել,-ասում է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի օզոնային  տարածաշրջանային  ցանցի համակարգող  Հալվարդ Կոպպենն  ու նկատում՝  Միգուցե ստիպված լինի ավելի արագացված ժամանակացույցով  փոխարինել օզոնաքայքայիչ նյութերը: Բապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը օզոնային շերտի քայքայման պատճառներից մեկն էլ  համարում է բնակլիմայական փոփոխությունները:

Ոլորտի պատասխանատուն նաև նկատում է՝  չնայած արձանագրված աշխատանքներին, բազմաթիվ  անելիքներ դեռ կան:

Ցուցադրել ավելի
Back to top button