Տնտեսական

Ս. Սարգսյան. Էներգետիկան հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում կարեւորներից է

Էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթանցքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր են այսօր քննարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Ա. Նովակը նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահն է եւ Երեւանում է խորհրդի 47- րդ նիստին մասնակցելու նպատակով։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս նիստը լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարևոր բաղկացուցիչներից է:

Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարևորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button