ՀասարակությունՑեղասպանություն 100

Ներողության խնդրանքները պատմական չարագործությունների համար. գիտաժողով՝ Իռլանդիայում

alisagevorgyan
Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում օրերս տեղի է ունեցել «Ներողության խնդրանքները պատմական չարագործությունների համար. երբ, ինչպես, ինչու» խորագրով գիտաժողովը, որն անդրադարձել է պատմական հակասությունների լուծման և  կողմերի հաշտեցման գործում  ներողության խնդրանքների դերին: Գիտաժողովը կազմակերպել էր միջազգային իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի Սըրրիի համալսարանաի դասախոս  Արման Սարվարյանի  ղեկավարած  մասնագիտակա խումբը, «Հյուսիսային Իռլանդիայի միջնորդ» ընկերության համագործակցությամբ և Բրիտանիայի  հետազոտական խորհրդի ֆինանսավորմամբ:

 

 

«Ներողության խնդրանքները պատմական չարագործությունների համար. երբ ինչպես, ինչու»: Օրերս Իռլանդիայի Դերրի քաղաքում կայացած գիտաժողովի  քննարկման առարկան  պատմական մի քանի կնճռոտ իրադարձություններն էին, այդ թվում  Օսմանյան կայսրությունում քիրստոնեա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Գիտաժողովին մասնակցել են ցեղասպանագետներ,  պատմաբաններ, պատմական չարագործություններից տուժած կողմերի ներկայացուցիչներ: Քննարկվող թեման  մասնավորապես ներեղության խնդրանքի կարևորությունն էր պատմական հակասությունների լուծման և կողմերի հաշտեցման գործում:

Որոնք են այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել հանցագործություն իրականացրած պետությունները ներեղություն խնդրելու դեպքում: Ըստ Արման Սարվարյանի՝ առաջին հերթին դա ազգային արժանապատվության խնդիրն է: «Կոնկրետ Հայոց ցեղասպանության համար Թուրքիան պետք է ներողություն խնդրի ոչ միայն իրականացրած հանցագործության, այլև 100 տարվա ստի համար: Թուրքիայի ազգային հպարտության տեսանկյունից սա զգալիորեն բարդացնում է զղջումն ու խոստովանությունը: Խնդիրը բարդացնում է  նաև հայկակն կողմի ոչ միասնական դիրքորոշումը»,-ասում է Սարվարյանը:

Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Հրաչ Չիլինգարյանի համոզմամբ՝ ցեղասպանության խնդրին Թուրքիան պետք է մոտենա ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ արդարության վերականգնման տեսանկյունից, այլև սեփական դեմքը փրկելու և սեփական պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունից դրդված:

Հավելենք, որ գիտաժողովի արդյունքում կազմակերպիչները կպատրաստեն գիտական հոդված: Գիտաժողովի նյութերը  կհրապարակվեն  ծրագրի վեբ կայքում: Իսկ հետազոտական խումբը կշարունակի ուսումնասիրել պատմական կնճոռ խնդիրեների լուծման ուղիները՝ տվյալ դեպքում ներողության խնդրանքի միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button