Հասարակություն

Նախկին վարչապետը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին. դատական նիստը՝ հունիսի 9- ին

Նախկին վարչապետ, ԱՄՆ- ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի կքննվի Արաբկիր Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության կառնի հունիսի 6- ին։ Նիստը կմեկնարկի  ժամը 15- ին դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Փայլակ Հայրապետյանն իրեն զրպարտել է եւ պահանջում է հերքե զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ։Որպես երրորդ անձ ներկրավված է նաեւ լրագրող Գագիկ Շամշյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանի եւ Փայլակ Հայրապետյանի գործարար կապերի մասին «Հետքում» հրապարակված պատմությունը օֆշորային սկանդալի վերածվեց, որի մեջ Փայլակ Հայրապետյանը մեղադրում էր նաեւ հանրապետության նախկին վարչապետին եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական տեղապահին։ Երբ նախաքննական մարմինը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ, Սուքիասյանը նամակ էր գրել գլխավոր դատախազությանն ու «Հետքին», որտեղ ասված էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

Back to top button