Հասարակություն

Մայիսը բացառիկ ամիս է նաեւ եզդիների համար

sonahakobyan
Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Այդ անկախությունը, սակայն միայն հայ ժողովրդի ձեռքբերումը չէր, այդ կարևոր իրադարձության մեջ իրենց ուրույն դերն են ունեցել նաև եզդիները, խոսելով մայիսյան հաղթանակների մասին, այօսր նշել է «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: Նա անդրադարձել է նաև եզդի ժողովրդի ցեղասպանությանը և ներկայացրել տարբեր ժամանակահատվածներում եզդի ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված գիրքը, որի հեղինակը խորհրդի նախագահի տեղակալ Ռոման Ավդոյանն է:

 

 

Մայիս ամիսը բացառիկ իրադարձությունների  ամիս է ոչ միայն հայ ժողովրդի, այլև հայաստանաբնակ եզդիների համար: 1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը ձեռք բերեց պետականություն, ինչում իր ուրույն դերն ունի նաև եզդի ժողովուրդը, լրագրղների հետ արույցում այսօր նշեց «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Ըստ Ամո Շարոյանի՝ Հայաստանի առաջին Հանրապետության մասին խոսելիս, պետք է անպայման նշվի նաև եզդի ժողովրդի դերի մասին, ինչը, սակայն, չի արվում:

Ամո Շարոյանը խոսեց նաև եզդի ժողովրդի նկատմամբ պարբերաբար իրականացվող ցեղասպանության մասին: Վերջերս էլ գիրք է հրատարակվել տարբեր ժամանակահատվաներում ցեղասպանության ենթարկված եզդիների մասին: Գիրքը գրվել է անցյալ տարվա օգոստոսյան դեպքերից հետո: Հեղինակը «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Ռոման Ավդոյանն է:

Նշենք, որ այս տարվա ապրիլի 21-ին էլ աշխարհում առաջին անգամ , ՀՀ ղեկավարության  աջակցությամբ Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որը արդարության, ազատության և խաղաղության կոչ է անում:

Ցուցադրել ավելի
Back to top button