ԿարևորՔաղաքական

Մամեդյարով. ԵՏՄ- ի հետ Ադրբեջանի համագործակցությունը՝ ԼՂ խնդրի լուծումից հետո

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ չի բացառում Բաքվի համագործակցության հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն, նրա խոսքով, դա հնարավոր կլինի միայն Հայաստանի հետ տարածքային վեճը կարգավորելուց հետո:

«Եվրասիական տնտեսական միության բաղադրիչներից մեկը, ինչպես և Ասոցացման համաձայնագրի դեպքում, ազատ առևտրի գոտու ստեղծումն է: Եվրամիության հետ նման գոտու ստեղծումն անիրատեսական է, քանի որ մենք ԱՀԿ անդամ չենք: Իսկ Եվրասիական տնտեսական միության դեպքում մեծ դերակատարություն ունի Մաքսային միությունը»,- ասել է Մամեդյարովը «Россия-24»- ի եթերում:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կրկին նշել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հարավոր է բացվեն սահմաններն ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ գա տնտեսական բաղադրիչ: «Երբեք մի ասեք երբեք, բոլոր տարբերակները պետք է գլխում պահել»,- ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ նախօրին Մոսկվայում կայացել էր Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, քննարկվել էր ղարաբաղյան հակամարտությունը: Մինչ արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը՝ ԵՏՄ- ին  Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանանպասհ կարգավորման նախապայմանով, հայտարարել էր Ռուսաստանում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button