Հասարակություն

ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Այսօր՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button