Հասարակություն

Ընդդեմ էլ.էներգիայի թանկացման նախաձեռնությունը կազմակերպում է բողոք- երթ

lusinevasilyan

Վաղը էլեկտարէներիգիայի թանկացման դեմ նախաձեռնությունը բողոքի հավաք- երթ  է նախատեսում։ Այսօր լրագորղների հետ հանդիպման ժաման նախաձեռնության ակտիվիստները նշել են, որ բողոքի երթը Ազատության հրապարակից մեկնարկելու է ժամը 19-ին և անցնելու է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Ակտիվիստներն ասել են նաև, որ բողոքի երթեր են նախատեսվում Հայաստանի այլ քաղաքներում նույնպես՝ Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Սիսիանում, Իջևանում: Նպատակը էլեկտարէներգիայի սակագնի բարձրացումը կանխելն է:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներն ասում են, որ հանրային բողոքի ակցիաներով  փորձելու են  կանխել հոսանքի սակագնի բարձրացումը: Առաջին մեծ հավաք-երթը նախաձեռնում են վաղը: Երթը Ազատության հրապարակից մեկնարկելու է ժամը 19-ին և անցնելու է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը հիշեց նախորդ տարվա թանկացումը, լրագրողներն էլ նրան հիշեցրին, թե նախորդ ամռանն էլ բողոքի ակցիաներ նախաձեռնեցին, բայց որևէ արդյունքի ըստ էության չհասան: « Չհասանք, որովհետև ժողովուրդն ավելի ուշ հասկացավ խնդրի լրջությունն ու խորությունը: Եվ քանի որ այդ թանկացումն արդեն զգացել է իր գրպանի վրա, հիմա չի պատրաստվում  հանդուրժել»:

Բացի այդ՝ ակտիվիստներն ասում են, որ նախորդ ամռանն իրենց սատարողներն ավելի քիչ էին, այս անգամ հանրության աջակցությունն ավելի մեծ է:  «Չեմ կարող թիվ ասել, բայց սպասում ենք, որ բազմամարդ է լինելու»:

Հիշեցնեմ՝ մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագնի վերանայման հայտով: ՀԷՑ-ն առաջարկում է էլ.էներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Նախաձեռնության անդամները համոզված են, որ  ընկերության կորուստների հարցում  Հայաստանի քաղաքացիները որևէ մեղավորություն չունեն և վատ կառավարման համար պատասխանատու է ոչ թե  հանրությունը, այլ ՀԷՑ-ի ղեկավարությունը։

Նախաձեռնության անդամները նշում են,  որ որևէ քաղաքական ուժ կամ կազմակերպություն չեն ներկայացնում, պարզապես ակտիվ քաղաքացիներ են , որոնք նախաձեռնել են բողոքի այս շարժումը: Թե որոնք են լինելու  հաջորդ քայլերն ու գործողությունները, նախաձեռնության անդամներ չեն մանրամասնում, ասում են, որ դրանք ունեն և պայքարելու են մինչև վերջ:

Առայժմ՝ մարդկանց, որոնք կիսում են իրենց մտահոգությունը,վաղը  հրավիրում են մասնակցելու բողոքի երթին։

Back to top button