Հասարակություն

Պայթյուն՝ գազալցակայանում

Արտակարգ դեպք`Արմավիրի մարզում:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 վիրավոր: Օպերատիվորեն նշված վայր է ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական խմբի մի քանի հետաքննիչներ՝ Արթուր Բաբայանի գլխավորությամբ: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Տեղում է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու հրդեհն առաջացել են գազի ճնշման կայանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխում են Երևան:

Ցուցադրել ավելի
Back to top button