Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը կբացահայտվի, հուսով է արդարադատության նախարարը


Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում կազմել է 3934, որոնցից կալանավոր են համարվում 1220-ը: ՔԿՀ-ներում այս տարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պահվող անձանց թիվն ավելացել է 21-ով: 174-ով ավելացել է նաև կալանավորված անձանց թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարՀովհաննես Մանուկյանը։
Նախարարը լրագրողներին ներկայացրել է նաև մեկ տարվա կատարած աշխատանքը՝ նշելով, որ թիրախային կետեր եղել են ԶԱԳՍ –երը,նոտարական գրասենյակները,ՔԿՀ-երը և ԴԱՀԿ- ն։
Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը անլուրջ է համարում այն կարծիքը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարած մահափորձը բեմադրված է եղել՝ հանցագործություն իմիտացիա: Նախարարի լավատեսությունը թույլ է տալիս մտածել, որ գործի քննությունը կհասնի տրամաբանական ավարտի և՛ օրենքի տեսակետից, և՛ ճշմարտության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մարզպետը և ևս երկու անձ եղել են մեքենայում, ոչ ոք չի տուժել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են տարբեր անձինք, այդ թվում՝ գործարար Տիգրան Կարապետյանն ու Արտակ Բուդաղյանը:
Իսկ արդեն անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներին՝ նախարաը նշեց ,որ այս մեկ տարվա ընթացքում համակարգի ուշադրության կենտրոնում են եղել թիրախային մի քանի ուղղություններ՝ «Զագսերը» ԴԱՀԿ- ն, նորտարական գրասենյակները, քրեակատարողական հիմնարկները: Այսպիսով՝ պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի և այն է առաջին հերթին բխում է դատապարտյալների շահերից, հարցը քննարկվելէ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որի արդյուքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում:
Նկատենք,որ Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում անդրադարաձել էր դապարտյալների իրավունքների խախտուման դեպքերին ,նրանց պահման վայրին՝ ասելով, որ այնտեղ անմխիթար վիճակ է տիրում: Նախարարը համաձայն չէ այս բնորոշման հետ, բայց նշում է, որ հրատապ կերպով ուսումնասիրում են այդ զեկույցները։ Այն հարցին, թե համաներումը կարո՞ղ է իբրև գործիք հանդիսանալ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, նախարաը նշեց. «Ես դեմ եմ համաներումը իբրև գործիք կիրառել քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, ինչը կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել։ Այդ իմաստով ավելի արդյունավետ է բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը»։
Նշենք, որ մինչև այս տարվա ավարտը նորակառույց Արմավիր քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվելու 1200 դատապարտյալ, իսկ 2015 մայիսի 1-ի դրությամբ մեր ՔԿՀ- ներում պահվում է 3934 անձ, որից կալանավորված անձինք 1220- նն են, իսկ դատապարտյալ` 2814:
ՀՀ արդարադատության նախարարության հիմնարկներից 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ազատվել է 1503 անձ: Դժգոհության մեկ այլ պատճառ է հատկապես ՔԿՀ-ներում որակյալ բուժօգնության մատուցման հարցը: Այս առնչությամբ նախարարն ընդունեց, որ որակյալ մասնագետների պակաս իսկապես կա և նկատեց, որ որակյալ բժիշկները ՔԿՀ-ներում աշխատելու ցանկություն չունեն: