Միջազգային

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը

Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նախարարների կաբինետի կայքում՝ գրում է RIA Novosti-ն:

«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառության մեծացմանը և դրա մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ-ի միանալու խնդիրը»,- ասվում է հաղորդագրությունում:

Համաձայնագրի նախագծում նախատեսված են ԵՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև ապրանքների առևտրի տարիֆային ազատականացման պայմանները՝ ապրանքների մեծ մասում մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման ճանապարհով:

Ցուցադրել ավելի
Back to top button