Միջազգային
Հնդկաստանում շոգից մահացել է ավելի քան 500 մարդ


Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ և Տելանգանա նահանգներում վերջին 4 օրերին հաստատված անոմալ շոգերից մահացածների թիվը հասել է 500-ի, գրում է Комсомольская правда-ն ՝ հղում անելով Times of India-ին։
Միայն կիրակի օրը շոգը խլել է 165 մարդու կյանք։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 47 աստիճան, գրանցվել է Անդհրա-Պրադեշ նահանգի Մաչիլիպատնամ և Տունի քաղաքներում։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում զգույշ լինել և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։