ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտության բանակցություններին աջակցությունը ՌԴ գերակայություններից է.Լավրովը՝ Մամեդյարովին

marlenahovsepyan
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, այսօր Մոսկվայում Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը: Россия 24-ի փոխանցմամբ, դիվանագետն ասել է, որ Մոսկվան շարունակելու է ակտիվ աջակցությունը փոխշահավետ համաձայնությունների ձեռքբերման գործընթացին՝ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի միջոցով:

«Այն, որ հակակամարտությունը շատ է ձգձգվել, ոչևէ մեկը չի ժխտում:Սակայն կա իրական հիմք համաձայնության հասնելու համար: Բոլորը համամիտ են, մեզ մնում է միայն տեղափոխել փոխըմբռնումը պայմանավորվածությունների հարթություն», ասել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ նախօրերին ադրբեջանցի պաշտոնակցի հետ մի քանի ժամ քննարկումներ են անցկացրել: Նրա խոսքով, կան աշխատանքային տարբերակներ, որոնցում համանախագահները հաշվի են առել կողմերի առաջարկներերը:

«Ես գործընթացը դիտարկում եմ ամրապնդվող լավատեսությամբ», -ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն գերհասունացել է, և եկել է այն կարգավորելու ժամանակը: Էլմար Մամեդյարովը նշել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ընթացել են խնդրի շատ կարևոր քննարկուներ: «Համամիտ եմ հարցի վերաբերյալ իմ գործընկերոջ հնչեցրած լավատեսության հետ, մենք շատ մանրակրկիտ քննարկել ենք առաջխաղացմանն ուղղված հնարավոր քննարկումները», ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button