Հասարակություն

Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 28- ը

Մոսկվային քաղաքային դատարանն օրինական է ճանաչել գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգումը, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։ Դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը, որով փաստաբանը խնդրում էր, հաշվի առնելով Հայարպետյանի վատառռողջ լինելը, խափանման միջոցը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատարանի որոշմամբ նա տնային կալանքում կմնա առնվազն մինչեւ հուլիսի 28- ը։

Հայրապետյանին «Բաշնեւթ»- ի գործով» մեղադրում են ուրիշի ունեցվածքին տիրանալու կամ  մսխելուն հանցակցության, ինչպես նաեւ հանցագործության արդյունում  խմբի կողմից առավել խոշոր չափի  դրամական միջոցների եւ այլ գույքի օրինականացման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button