Մշակույթ

Լեւոն Թոքմաջյանի «Եվրոպայի առևանգումը» քանդակն արժանացել «Գրան պրի» մրցանակի

alisagevorgyan
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Եվրոպայի առևանգումը» քանդակը Իսպանիայի Սալամանկա  քաղաքում կայացած սիմպոզիումին արժանացել է «Գրան պրի» մրցանակի: «Սկզբում որոշել էի ցեղասպանության թեմային նվիրված քանդակ ներկայացնել, բայց այնտեղ միտքս փոխեցի»,-լրագորղների հետ հանդիպմանն ասել է քանդակագործը:

 

Սալամանկայի սիմպոզիումից առաջ մասնակից վեց երկրների բոլոր  քանդակագործները նախապես ուղարկել էին իրենց էսքիզները: Լևոն Թոքմաջյանի  էսքիզը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային: Իսպանիա մեկնելուց հետո միայն որոշեց, որ պետք է ցուլ քանդակի, քանի որ Իսպանիան ցլամարտի երկիր է:

Լևոն Թոքմաջյանը քանդակեց Եվրոպայի խորհրդանիշը՝ ցուլ, որն առևանգում է Եվրոպային: «Եվրոպայի առևանգումը» քանդակն արժանացավ «Գրան պրի» մրցանակի, չնայած, ինչպես նշում է Թոքմաջյանը, սիմպոզիումն ի սկզբանե մրցութային չպետք է լիներ: «Այստեղ հաղթեց դասականը, ժամանակակից արվեստն այսօր միտված է հեշտ ու պարզունակ ձևերին, բայց  ներկայացված աշխատանքը բավականին բարդ էր և աշխատատար: Դա գնահատվեց»,-ասում է քանդակագործը՝ իր ուսանողներին և ընդհանրապես երիտասարդ արվեստագետներին կոչ անելով  հավատարիմ մնալ դասկան արվեստի կանոններին:

Լրագորղների խնդրանքով  Լևոն Թոքմաջյանն այսօր անդրադարձավ բուհերը մայրաքաղքաից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ վերջերս հնչեցրած առաջարկին: Արվեստագետն առաջարկը լուրջ չի ընդունում:

Վերադառնալով իր  ծրագրերին, Լևոն Թոքմաջյանն ասաց, որ  աշխատում է Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա, որը հանրության դատին է պատրաստվում  ներկայացնել հաջորդ տարի՝ Մոնթեի, ինչպես նաև իր հոբելյանների առիթով:

Ցուցադրել ավելի
Back to top button