Միջազգային

Լեհաստանի նոր նախագահն է Անջեյ Դուդան

Լեհաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին, հաղթել է Անջեյ Դուդան, որը ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության թեկնածուն էր: Երկրորդ փուլ էին դուրս եկել Դուդան եւ Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին: Կոմարովսկին ընդունել է նախագահի ընտրությանն իր պարտությունն ու շնորհավորել հաղթողին, ով ըստ նախնական տվյալի հավաքել է մոտ 53 տոկոս: Անջեյ Դուդան հանդես է գալիս Ռուսաստանի հանդեպ Եվրամիության պատժամիջոցների օգտին:

Անջեյ Դուդան ներկայացնում է այն կուսակցությունը, որի անդամ էր Լեհաստանի հանգուցյալ նախագահ Լեհ Կաչինսկին, ով լեհական իշխանության այդ շրջանի ռազմա-քաղաքական էլիտայի հետ միասին դարձավ Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհ:

Ցուցադրել ավելի
Back to top button