Միջազգային

Իսրայելի դատարանը նախկին վարչապետին 8 ամսվա ազատազրկման է դատապարտել

Երուսաղեմի շրջանային դատարանը 8 ամսվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին՝ խարդախության և վստահության չարաշահման գործով, հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Քոլ Իսրայել ռադիոկայանին:

Նրան դատարանը մեղավոր է ճանաչել ամերիկացի գործարարի կողմից գումարով ծրարներ ստանալու համար:

Անցած տարի Օլմերտը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ կաշառակերության առանձին գործով: Նա մեղավոր է ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» հեղինակավոր բնակելի համալիրի կառուցմանն աջակցություն տրամադրելու դիմաց կաշառք ստանալու համար: Նա այժմ բողոքարկում է այդ մեղադրանքը:

Օլմերտն Իսրայելի վարչապետն է եղել 2006-2009 թվականներին:

Ցուցադրել ավելի
Back to top button