Քաղաքական

Ինչո՞ւ էր Ադրբեջանը դեմ Ռիգայի հռչակագրին. նախարար Մամեդյարովի բացատրությունը

Ադրբեջանակակն կողմը Ռիգայի գագաթաժողովի ժամանակ պնդել է, որպեսզի հռչակագրի տեքստում հիշատակվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք, Բաքվի պնդմամբ, Երևանը չի կատարել, հայտնում է ադրբեջանական «Թրենդը»։

Ադրբեջանի՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովին սկանդալային պահվածքն այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մեր եվրոպացի գործընկերներն ասում էին, որ այդպիսով շատ հեռուն ենք գնում, շատ ենք մանրամասնում, քանի որ ընթացակարգերի կարիք կլինի նաև այլ հակամարտությունների վերաբերյալ: Մենք պնդում էինք մինչև վերջին պահը, նույնիսկ քննարկում էինք հռչակագրին միանալուց հրաժարվելու հարցը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով, ի վերջո, ընտրվել էր փոխզիջումային տարբերակ, Ադրբեջանի համապատասխան վերապահումները կկցվեն հռչակագրին:  Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել էր ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով, ինչը դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել:

Ադրբեջանի այս քայլը հարուցել էր  եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը, իսկ գագաթաժողովը նախագահողը՝ Սերջիո Մատարելլա Մոգերինին չնախատեսված ընդմիջում էր հայտարարել։ Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո Բաքուն, ի վերջո, համաձայնել էր ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։

Ցուցադրել ավելի
Back to top button