Քաղաքական

Թուրքական ազգային մեծ ժողովում հայ պատգամավորներ կլինեն, կարծում է թուրքագետը

annanazaryan
Երկու շաբաթից թուրքական խորհրդարանական ընտրություններ են նախատեսված: Խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարելու է 4 հայ թեկնածու, ինչն աննախադեպ է հատկապես հաշվի առնելով, որ նրանցից ոմանք անցողիկ տեղերում են: Թուրքագետներն այս քայլը խորամանկություն են համարում:

 

 

Հունիսի 7-ին Թուրքիայում նախատեսված խորհրդարանական ընտրությունները պատմական է որակում թուրքագետ  Գևորգ Պետրոսյանը, քանի որ առաջադրված 3 հիմնական կուսակցությունների նախընտական ցուցակներում ներառված են նաև հայերի անուններ, բացառությամբ խիստ ազգայնական համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության:

Ուշագրավ է հատկապես թուրքական իշխող ՙ Արդարություն և զարգացում կուսակցության ցուցակում  հայազգի  Մարգար Եսայանի անունը, նա ի դեպ անցողի անունների շարքում է, ինչը թերևս թուրքական խորամակ քաղաքականության դրսևորում է: Թուրքագետի կարծիքով չի բացառվում, որ հայազագի պատգամովորի  ներկայությունը շատ դեպքերում օգտագործվի  Անկարայի կողմից. «Վերջում չի բացառվում, որ օգտագործեն Մարգար Եսայանին: Նա մասնագիտությամբ լրագորղ  ով ավելի  կողմնակից է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին»:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12-րդ տեղն է հատկացրել լրագրող, վերլուծաբան Մարգար Եսայանին, նախորդ բոլոր ընտրություններում այդ տեղը անցողիկ է եղել:  Նա, ի դեպ, հայտնի է իր իշխանամետ կեցվածքով: Եսայանն իր մասնագիտական գործունեության արդյունքում Թուրքիայի լայն շրջանակների համար ամենաճանաչվածն է հայ թեկնածուների շրջանում, ինչը նրա օգտին խոսող գործոններից է:

Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որն ընդդիմադիր քեմալական կուսակցություն է մեկ հայ թեկնածու ունի ցուցակում:

Երկու հայեր են ընդգրկված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակում:  Ի դեպ, սա այն քաղաքական ուժն է, որի ձեռքերն ազատ են և կարող է նաև հողային պահանջներ ներկայացնել թուրքական կառավարությանը. այս ցուցակում երկու հայերից միայն մեկն է հավանական անցողիկ տեղում:

Այսպիսով հունիսին մեջլիսում կունենանք երկու կամ երեք հայ պատգամավոր, համոզված է Գևորգ Պետրոսյանը: «Միջազգային խնդիրների լուծմանն է ծառայում այս մոտեցումը»:

Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելիս՝ թուրքագետի կարծիքով իշխող կուսակցության թեկնածու Մարգար Եսայանը մշտապես  կլինի խոսակցությունների կիզակետում. այդպիով պաշտոնական Անկարան կփորձի ցույց տալ, թե  ժողովրդավար երկիր է:

Back to top button