Հասարակություն

Դադարեցվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը

Դադարեցվել է  հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում կատարելով Интерфакс-ին:

«Այսօր Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ  Իգոր  Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին», — ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Գործարարը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին Դոմոդեդովո օդանավակայանում` հանցավոր ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման և յուրացման կասկածանքով:

Հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանող 700 000 դոլարը:

Ցուցադրել ավելի
Back to top button