Հասարակություն

Առաջիկա օրերին կպարզվի, թե ինչից էին թունավորվել մանկապարտեզի սաները

hasmikdilanyan
Առաջիկա օրերին պարզ կդառնան Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի երկու մանկապարտեզների սաների թունավորման իրական պատճառները: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխանցեց  գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը: Նա և իր մյուս գործընկերները նաև ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքները: Մասնավորապես, նախատեսված է ստուգումներ իրականացնել 257 նախակրթական ու կրթական հաստատություններում և վերջիններիս սնունդ մատարակարող ընկերություններում: Վերացվել է դեպի ՌԴ ու ԵՏՄ մյուս երկրներ բաստումրայի արտահանման արգելքը, առաջիկայում աշխատանքներ են տարվում նաև սուջուխի արտահանման արգելքը վերացնելու ուղղությամբ:

 

 

Աղիքային թունավորում՝ Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներում: Մայիսի 18-ին տեղեկատվություն  ստացվեց, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել  3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։  Թե որն է եղել վարակի իրական պատճառը, պարզ կդառնա առաջիկա  շաբաթվա ընթացքում, մանրամասները փոխանցեց  գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը, նրանք ու ոչ միայն այդ օրվա ճաշացանկն են ուսումնասիրել. «Այդ օրը երեխաներին տվել են կաթով շիլա, բրնձով սուպ, փորձաքննություն են վերցրել  նաև առկա սննդից»:

Դանիելյանը կաթնամթերքից թունավորման դեպքը բացառում է: Կաթ արտադրում է Աշտարակ Կաթ ընկերությունը, մատարակարարում՝  «Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ:  Պնդման հիմքում հետևյալ պարզաբանումն է. «Ոչ մեկը կաթը մեկ կամ երկու մանկապարտեզի համար չի արտադրում, այդ կաթն արտադրվում է հոսքագծի վրա, կաթից արտադրվում է օրական տասը քսան հազար շիշ, կաթը իրացվում է ՀՀ ողջ տարածքում:  Ես միանշանակ բացառում եմ կաթի առաջնային աղտոտվածության խնդիրը»:

Սննդամթերքի անվտանգության ծառայության  ներկայացուցիչը հիշեցնում է՝ թունավորումների 99 տոկոսի դեպքում երկրորդային աղտոտվածության դեպքերն են ընկած, իսկ ավելի պարզ՝ մաքուր սննդամթերքի աղտոտում  վերամշակման փուլում:  Խիստ վերահսկողության բացակայության պայմաններում նման դեպքեր կարող են կրկնվել:  Ծառայության համար թիրախային է վերահսկողությունը, սակայն, պաշտոնյայի պնդմամբ, իրենք միայնակ ոչնչի չեն կարող հասնել: Վահե Դանիելյանը ծնողներին ու ոչ միայն կոչ է անում պահանջատեր լինել, 250 տեսուչներն ի վիճակի չեն ամբողջությամբ վերահսկել, ծնողներն էլ այստեղ անելիք ունեն՝

«Մեծամասամբ սանիտարահիգինեիկ պայմանների խախտմամբ պայմանավորված կարող են լինել աղիքային թունավորման դեպքեր: Եթե մարդիկ ամեն մեկը մի անգամ իր երեխային մանկապարտեզ տանելիս դիտողություն չանի խոհարարին՝ տիրող իրավիճակի հետ կապված ու ԶԼՄ-ներով ասի սանիտարական վիճակն ու աշխատողները շատ լավն են, բայց տրված սնունդը վատն է: Այդ սուբյեկտիվ գնահատականների փոխարեն կարելի է պահանջատեր լինել, նույն՝ իրենց իրավունքների նկատմամբ»:

Back to top button