Հասարակություն

Անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարում թանկացումներ չեն գրանցվել

hasmikdilanyan
Ամփոփել ու  հանրությանը  ոլորտ առ ոլորտ ներկայացնել վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները: Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն էր՝  կառավարության անդամներին: Նրանք ներկայացնում են ոչ թե օրացուցային մեկ տարվա, այլ՝  նախորդ տարի ձևավորված կառավարության աշխատանքային գործունեության մեկ տարվա արդյունքները:  Բացառություն չէր  նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, որի  նախագահ Մարտին Սարգսյանն այսօր հանդիպել է լրագրողների  հետ:

Անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարում դեռևս թանկացումներ չեն գրանցվել: Այլ կերպ ասած` անշարժ գույքի շուկայում հարաբերական կայունություն է, ինչի պատճառներից է նաև անշարժ գույքի պահանջարկի անկումը ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի դիտարկմամբ՝  վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփման ժամանակ:

«Անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը նվազել է, գնորդներ քիչ կան»,- ասում է  Մարտին Սարգսյանը՝ Անշարժ գույքի շուկայում գործարքների նվազման պատճառը  պաշտոնյան  կապելով   բանկային համակարգի լոյալության հետ, ռիսկային վարկեր չտրամադրելու հետ: Բանկերը լայնածավալ վարկեր չեն տրամադրում` թե հիփոթեքային, թե գյուղատնտեսական:  Մարտին Սարգսյանը հույս է հայտնել, որ  շուտով կառավարության վերջին որոշումներից հետո , գյուղատնտեսական վարկեր կտրամադրվեն, քանի որ կառավարությունը սուբսիդավորելու է դրանք: «Բանկերը, եթե վարկեր տրամադրեն, շուկան կաշխուժանա»:

Անդրադառնալով արդեն կատարված աշխատանքներին, Մարտիս Սարգսյանը հայտարարեց, որ  նախանշված բոլոր միջոցառումներն ու գերակա խնդիրներն ամբողջությամբ կատարված են: Տարեցտարի ավելանում է նաև կոմիտեի նախագահի ու նրա տեղակալների հետ հանդիպել ցանկացող քաղաքացիների թիվը: Յուրաքանչյուր երկուշաբթի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ընդունելության օր է:  Մարտին Սարգսյանն այսօր էլ հիշեցրեց, որ ցանկանում են արտերկրի հայկական դեսպանատներում ու հյուպատոսարաններում նախատեսվում է ծառայություններ բացել:

Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ էլեկտրոնային փաստաթղթավորման արդյունքում Երևանի հինգ գրանսեյակները դարձել են երեքը, քաղաքացիները կարողանում են գնահատել ոլորտի վիճակն ու աշխատակիցների աշխատանքը:  Անցումը էլեկտրոնային համակարգին բացառում է  քաղաքացի պաշտոնյա շփումը, հետևաբար նվազեցնում է կոռուպցիոն ռիկսերը:

Ի դեպ, Կոմիտեն  Հայոց  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թեմատիկ քարտեզներ է  պատրաստել,  դրանք հանձնվելու են  կրթական հաստատություններին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button