Միջազգային

Փաթ Հիքի.Հայերի մասնակցությունը Բաքվում կայանալիք խաղերին դիվանագիտական հաղթանակ է

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Փաթ Հիքին «Ֆրանս պրես» գործակալության հետ զրույցում նշել է, որ եկող ամիս Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայկական կողմի մասնակցությունը վկայում է, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Ինչպես նշում է asbarez.com-ը, իր խոսքում իռլանդացին ընդգծել է, որ Խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու հարցում իրեն օգնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Հիքիի բնորոշմամբ՝ Հայաստանի մասնակցությունը նշանակալի դիվանագիտական հաղթանակ:

«Մենք նշանակալի ձեռքբերում ունեցանք` Հայստանին համոզելով մասնակցել Խաղերին, իսկ Ադրբեջանին` ողջունել այդ մասնակցությունը: Անցած տարի ես մեկնեցի Երևան ու Թոմաս Բախի միջնորդությամբ կարողացա համոզել նրանց: Սա ապացուցում է, որ բազմաթիվ բնագավառներում սպորտը կարողանում է առաջ անցնել քաղաքականությունից»,-ասել է պաշտոնյան: Նա  նաև ասել է, որ թեև ինքը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին, այնուհանդերձ՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեն իրավասու չէ միջամտել ինքնիշխան պետության գործերին: Հիշեցնենք՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ՝ Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը և Ժաննա Ստանկևիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button